Մատչելիության հղումներ

Պուտինը զինվորական շտաբից է ամանորյա ուղերձով դիմել հայրենակիցներին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամանորյա ուղերձը, Հարավային զինտարածքի կենտրոնակայան, 31-ը դեկտեմբերի, 2022թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամանորյա ուղերձը, Հարավային զինտարածքի կենտրոնակայան, 31-ը դեկտեմբերի, 2022թ.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի Ամանորյա ուղերձում նշել է, որ անցնող տարին «դժվարին, բայց անհրաժեշտ որոշումների և կարևորագույն քայլերի տարի էր»:

Պուտինն ուղերձն ընթերցել է ոչ թե հաստատված ավանդույթի համաձայն՝ կանգնած Կրեմլի պատի մոտ, զինծառայողների կողքին: Ըստ վերլուծաբանների, դա նրա ամենաերկար ուղերձն էր նախագահության օրոք: Ուղերձը տևել է մոտ 9 րոպե:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ նախագահի ուղերձը տեսագրվել է Ռուսաստանի Հարավային զինտարածքի կենտրոնակայանում, որը Պուտինն առավոտյան է այցելել:

«2022 թվականի հիրավի շրջադարձային և բախտորոշ իրադարձությունները դարձել են այն ճամփաբաժանը, որով դրվում են ռուսաստանցիների ապագայի և իրական անկախության հիմքերը», - հայտարարել է Պուտինը և ավելացրել. - «Դրա համար ենք այսօր կռվում»:

Պուտինը քննադատել է Արևմուտքին և հայրենակիցներին հորդորել է հավատալ, որ «Ռուսաստանն անպայման կմնա մեծ և անկախ, առաջ գնացող ու հաղթող երկիր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG