Մատչելիության հղումներ

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Պապին՝ Բենեդիկտոս 16-րդի մահվան կապակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին՝ Բենեդիկտոս 16-րդի մահվան կապակցությամբ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Սրտի խորը կսկիծով ստացա վաստակավոր քահանայապետ Բենեդիկտոս 16-րդի մահվան գույժը:

Հայ ժողովրդի և կառավարության անունից ընդունեք խնդրեմ մեր խորին ցավակցությունները և զորակցությունը:

Բենեդիկտոս Պապն իր հոգևոր մտերմությամբ մեզ համար հանդիսացավ երկխոսության և սկզբունքայնության աննահանջ ջատագով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG