Մատչելիության հղումներ

Պուտինը Ալիևին հղած ուղերձում նշել է, որ երկու երկրները հասել են դաշնակցային գործընկերության մակարդակի


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամանորյա շնորհավորական ուղերձ հղելով Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևին, ընդգծել է, որ 2022 թվականին երկու երկրները դուրս են եկել նոր՝ փոխգործակցության դաշնակցային մակարդակի, ռեկորդային տեմպերով աճել է երկկողմ ապրանքաշրջանառությունը, դինամիկ զարգացել է տրանսպորտի և հումանիտար ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև միջտարածաշրջանային կոոպերացիան։

Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ համոզմունք է հայտնվել, որ համատեղ ջանքերով կապահովի ռուս-ադրբեջանական կապերի ամբողջ համալիր զարգացումը՝ ի շահ բարեկամ ժողովուրդների և Հարավային Կովկասում ու Կասպյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG