Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Պելեի մահվան կապակցությամբ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա Դա Սիլվային՝ ֆուտբոլիստ Պելեի մահվան կապակցությամբ:

Կառավարության փոխանցմամբ՝ հեռագրում, մասնավորապես, նշված է.

«Խոր ցավով տեղեկացա «Ֆուտբոլի արքա» Պելեի մահվան մասին։ Կաշվե գնդակի մեծագույն հրաշագործը կերտեց մի ամբողջ դարաշրջան ֆուտբոլային աշխարհում։

Համաշխարհային ֆուտբոլի և Բրազիլիայի համար սա անդառնալի կորուստ է։ Ընդունեք խնդրեմ իմ խորին ցավակցությունները Բրազիլիայի բարեկամ ժողովրդին, Պելեի ընտանիքին և մերձավորներին։

Մաղթում եմ Ձեզ համբերություն և տոկունություն»։

Պելեն մահացել է երեկ Սան Պաոլո քաղաքի հիվանդանոցում՝ 82 տարեկանում քաղցկեղից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG