Մատչելիության հղումներ

Լիահույս եմ, որ գալիք տարում խաղաղություն և համերաշխություն կտիրի աշխարհում. Փաշինյանը՝ Զելենսկիին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գալիք տոների առիթով շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, հայտնում են կառավարությունից:

«Լիահույս եմ, որ գալիք տարում խաղաղություն և համերաշխություն կտիրի աշխարհում, և կայունության պայմաններում մեզ կհաջողվի համատեղ քայլերի շնորհիվ նոր թափ հաղորդել փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի բարօրություն Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների», - ասված է ուղերձում։

ՀՀ ղեկավարը Ուկրաինայի ժողովրդին հարատև խաղաղություն և կայունություն է մաղթել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG