Մատչելիության հղումներ

Լոնդոնը կոչ է անում Իրանին վերջ տալ երկքաղաքացիություն ունեցող անձնանց ձերբակալություններին


«Մենք շտապ կարգով հավելյալ տեղեկատվություն ենք ակնկալում Մեծ Բրիտանիայի և Իրանի այն երկքաղաքացիների մասին, որոնց հիշատակել էին իրանական իշխանությունները», - նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակը։

«Մենք մշտապես ասել ենք, որ թույլ չենք տա, որպեսզի մեր երկրի քաղաքացիներին որպես դիվանագիտական լծակ օգտագործեն։ Մենք նաև դիմում ենք Իրանի իշխանություններին՝ բրիտանացիների և այլ օտարերկրացիների անարդարացի ձերբակալությունների պրակտիկային վերջ տալու կոչով», - նշված է Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG