Մատչելիության հղումներ

Տիրասպոլ․ Մոլդովայի քրեական օրենսգրքի նոր լրացումները կարող են խափանել Մերձդնեստրի շուրջ բանակցությունները


Մոլդովա, Մերձդնեստր - Գեներալ Սուվորովի արձանը Տիրասպոլի կենտրոնական հրապարակում, արխիվ
Մոլդովա, Մերձդնեստր - Գեներալ Սուվորովի արձանը Տիրասպոլի կենտրոնական հրապարակում, արխիվ

Մոլդովայի քրեական օրենսգրքի նոր լրացումները կարող են խափանել Մերձդնեստրի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, այսօր հայտարարել է Քիշնևի հետ բանակցություններում ինքնահռչակ հանրապետությունը ներկայացնող հատուկ բանագնաց Վիտալի Իգնատևը։

Նրա խոսքով՝ Մոլդովայի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ հաստատված Քրեական օրենսգրքի լրացումները, որոնցով պատիժ է սահմանվում անջատողականության և տարածքային ամբողջականության խաթարման համար, «լրջորեն վտանգում են խաղաղությունը, անվտանգությունն ու բանակցային գործընթացը»։

«Հուսով ենք, որ Մոլդովայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ լրացումները չի հաստատի, ինչը հնարավորություն կտա բարեկամական հարաբերություններ կառուցել Մերձդնեստրի հետ և կատարել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները», - նշել է Իգնատևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG