Մատչելիության հղումներ

Կոսովոն փակել է Սերբիայի հետ սահմանի գլխավոր անցակետը


Կոսովո - Բարիկադները սերբաբնակ Միտրովիցայում, 27-ը դեկտեմբերի, 2022թ.
Կոսովո - Բարիկադները սերբաբնակ Միտրովիցայում, 27-ը դեկտեմբերի, 2022թ.

Կոսովոն փակել է Սերբիայի հետ սահմանին գտնվող գլխավոր անցակետը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սահմանի հակառակ կողմում հավաքված սերբ ցուցարարներն արգելափակել են մասնակիորեն ճանաչված հանրապետությունը Սերբիայի կենտրոնական շրջաններին կապող ճանապարհը։

Այս ակցիայով ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնել Կոսովոյի սերբերին, որոնք արդեն 18 օր է ինչ բողոքի ակցիաներ են իրականացնում երկրամասի սերբաբնակ շրջաններում՝ պահանջելով հարգել իրենց իրավունքները և իրականացնել 2013 թվականին Բրյուսելում կնքված պայմանագրի դրույթները։

Դեկտեմբերի 10-ին մեկնարկած սերբական բողոքի գործողությունների հետևանքով փակ են Կոսովոյի և Սերբիայի սահմանին գտնվող ևս երկու անցակետեր։

Նախօրեին, դեռ մինչև գլխավոր անցակետի փակումը, Սերբիայի կառավարությունը երկրի զինված ուժերը բերել էր բարձր պատրաստականության։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սերբական մի շարք ստորաբաժանումներ տեղակայվել են Կոսովոյի հետ սահմանի մերձակայքում։

XS
SM
MD
LG