Մատչելիության հղումներ

Թուրքիան պատրաստվում է գարնան սկզբից շահագործել Սև ծովի գազի հանքավայրը


Թուրքիան Սև ծովի գազի հանքավայրից բնական վառելիքը մինչև մարտի վերջը կհասցնի իր ներքին ցանցին, այսօր ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը։

Սև ծովի հանքավայրի շահագործումը մոտ ապագայում սկսելու մասին նա հայտարարեց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կառավարության երեկվա նիստում ասաց, որ Սև ծովում բնական գազի ավելի շատ պաշարներ են հայտնաբերվել, և ընդհանուր առմամբ դրանք կազմում են մոտավորապես 710 միլիարդ խորանարդ մետր։

Թուրքիան նավթի ու գազի մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, Ադրբեջանից ու Իրանից։ Էներգակիրներ են ներմուծվում նաև այլ երկրներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG