Մատչելիության հղումներ

Ռուսական Sberbank-ը փակում է Էմիրություններում գործող իր մասնաճյուղը


Ռուսաստանում գործող խոշորագույն բանկերից մեկը՝ Sberbank-ը, 2023 թվականին պատրաստվում է փակել Արաբական Միացյալ Էմիրություններում գործող իր մասնաճյուղը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է բանկի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Վեդյախինը։

«Ցավոք սրտի, Աբու Դաբիում գործող Sberinvest Middle East-ի գրասենյակի գործունեությունը պատժամիջոցային ճնշումների հետևանքով լուրջ սահմանափակումների է ենթարկվում, ուստի մենք ստիպված ենք լինելու փակել այն արդեն 2023 թվականի առաջին եռամսյակում», - հայտարարել է Վեդյախինը։

Sberbank-ի ներկայացուցչի խոսքով՝ չնայած գրասենյակի փակմանը, ֆինանսական այս կառույցը կշարունակի Էմիրությունների շուկայում աշխատող հաճախորդների սպասարկումը։ Բացի այդ, ըստ Վեդյախինի՝ Sberbank-ը մտադիր է գրասենյակ բացել Չինաստանի տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG