Մատչելիության հղումներ

«Իսլամական պետությունը» հարձակում է ձեռնարկել Ռաքքայի կենտրոնում


Ռաքքա, Սիրիա, արխիվ, 2017թ.
Ռաքքա, Սիրիա, արխիվ, 2017թ.

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները այսօր կեսօրին հարձակում են իրականացրել սիրիական Ռաքքայի կենտրոնում գտնվող անվտանգության ուժերի գրասենյակի վրա՝ քաղաքը վերահսկող քրդական ջոկատների առնվազն վեց մարտիկների մահվան պատճառ դառնալով։ Այս մասին Twitter-ում գրել է սիրիացի քրդերի զինված կազմավորումների հրամանատար Մազլում Աբդին։

Քրդական աղբյուրների փոխանցմամբ՝ «Իսլամական պետության» զինյալներից մեկը սպանվել է, ևս մեկը՝ ձերբակալվել։

2014 թվականից Ռաքքան «Իսլամական պետության» դե ֆակտո մայրաքաղաքն էր։ Քրդական ուժերի և դրանց հետ դաշնակցող արաբական աշխարհազորի համատեղ ջանքերվ այն ազատագրվեց 2017 թվականի հոկտեմբերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG