Մատչելիության հղումներ

ФСБ-ն հաղորդում է Բրյանսկի մարզում ոչնչացված ուկրաինական դիվերսիոն խմբի մասին


Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառությունը (ФСБ) հաղորդում է Բրյանսկի մարզում ոչնչացված ուկրաինական դիվերսիոն խմբի մասին:

Գերատեսչության պնդմամբ՝ «դեկտեմբերի 25-ին Բրյանսկի մարզի սահմանագծին տեղի ունեցած մարտի հետևանքով չորս դիվերսանտ է ոչնչացվել»։

«Նրանք փորձում էին Ուկրաինայի տարածքից ներթափանցել Բրյանսկի մարզ», - հաղորդում է Անվտանգության դաշնային ծառայությունը։

Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ խմբի անդամները զինված էին գերմանական արտադրության ատրճանակներով, նրանց մոտ չորս ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել, որոնց ընդհանուր հզորությունը հավասարազոր է եղել 40 կիլոգրամ տրոտիլի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG