Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:

Ըստ վարչապետի գրասենյակի՝ Սանկտ Պետերբուրգի Պուլկովո միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն:

Վարչապետը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Կրեմլի խոսնակը նախօրեին ասել է, որ չնայած բուն գագաթնաժողովին Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը մասնակցելու են՝ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում Սանկտ Պետերբուրգում նախատեսված չէ:

Վերջին անգամ Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը եռակողմ ձևաչափով հանդիպել են հոկտեմբերի վերջին Սոչիում։ Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահն առանձին հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետի հետ։

XS
SM
MD
LG