Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը բոյկոտել է դեսպանների ամենամյա հավաքը


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ

Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է մասնակցել օտար պետություններում հավատարմագրված Վրաստանի դեսպանների ամենամյա հավաքի աշխատանքներին։ Այսօր Թբիլիսիում մեկնարկած դեսպանների հավաքի բոյկոտի պատճառը, ըստ Վրաստանի նախագահի աշխատակազմի, «արարողակարգային խախտումներն էին»։

«Նախագահը ներկա չէր դեսպանների համաժողովին, քանի որ նրան հատկացված չէր արարողակարգով նախատեսված իր տեղը», - հայտարարել է Վրաստանի նախագահի աշխատակազմը։

Նախապես ենթադրվում էր, որ դեսպանների հավաքի ընթացքում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի և արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ միասին պետք է մասնակցեր և ելույթով հանդես գար նաև երկրի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG