Մատչելիության հղումներ

Զանգվածային անկարգություններ Փարիզի կենտրոնում


Հարձակում Փարիզի Քրդական մշակութային կենտրոնի վրա, 23-ը դեկտեմբերի, 2022թ․
Հարձակում Փարիզի Քրդական մշակութային կենտրոնի վրա, 23-ը դեկտեմբերի, 2022թ․

Այսօր կեսօրին Փարիզի կենտրոնում բախումներ են սկիզբ առել Ֆրանսիայի մայրաքաղաքում բնակվող քրդերի և ոստիկանության աշխատակիցների միջև։

Ֆրանսիական աղբյուրների փոխանցմամբ, ոստիկանությունը «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) դրոշներով և Աբդուլա Օջալանի նկարներով փողոց դուրս եկած քրդերին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել։

Իրադրությունը սրվել է Փարիզի Քրդական մշակութային կենտրոնի վրա նախօրեին կատարված հարձակումից հետո։ Դրա հետևանքով զոհվել էին Փարիզի քրդական համայնքի մի շարք ակտիվ անդամներ, այդ թվում` «Ֆրանսիայի քուրդ կանանց շարժման» առաջնորդ Էմինե Կարան։

Սպանության մեջ կասկածվող 69-ամյա տղամարդը ձերբակալվել էր հանցագործության վայրում։

AFP գործակալության տեղեկություններով՝ առաջին հարցաքննության ժամանակ հարձակման հեղինակը խոստովանել է, որ այդ քայլին է դիմել ռասիստական մղումներից դրդված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG