Մատչելիության հղումներ

Բայդենը ստորագրել է ռեկորդային՝ 858 միլիարդ դոլարի պաշտպանական բյուջե


Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 858 միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանական բյուջեն 2023-ի ֆինանսական տարվա համար։ Սա գրեթե 80 միլիարդով ավելի է 2022 թվականի բյուջեից։

Այդ գումարից 800 մլն դոլարը հատկացվել է Ուկրաինային օգնելու համար, իսկ 6 մլրդ դոլարն օգտագործվում է Ռուսաստանին Եվրոպայում զսպելու համար։ Վաշինգտոնը 10 միլիարդ դոլար կհատկացնի Թայվանին ռազմական օգնության համար։

Փաստաթուղթը նախատեսում է նոր B-21 ռազմավարական ռմբակոծիչների կառուցման ծրագրի ամբողջական վճարի ապահովում, բանակը թույլատրվել է գնել ևս 36 F-35 կործանիչ։

Ավելի քան 50 միլիարդ դոլար է հատկացվել ԱՄՆ-ում ռազմական հոսպիտալների ենթակառուցվածքների բարելավմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG