Մատչելիության հղումներ

Ալլահշուքյուր Փաշազադեն պատասխանել է Հռոմի Պապին՝ կրկնելով պաշտոնական Բաքվի տեսակետը


Հռոմի Պապն ու Ալլահշյուքուր Փաշազադեն Բաքվում, 2016թ․
Հռոմի Պապն ու Ալլահշյուքուր Փաշազադեն Բաքվում, 2016թ․

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն պատասխանել է Հռոմի Պապին, ով կոչ էր արել բացել Լաչինի միջանցքը։

Փաշազադեն ապատեղեկատվություն է համարել ճանապարհն ադրբեջանցիների կողմից փակելու Ամենայն Հայոց կաթողիկոսի պնդումները։

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին հղած նամակում նա գրել է, որ ճանապարհը փակ չէ Ղարաբաղի բնակիչների համար, իսկ տրանսպորտային միջոցների երթևեկության կազմակերպումը ընկած է ռուսական խաղաղապահ ուժերի վրա։

Փաշազադեի ասելով՝ իրականությունն այն է, որ Ղարաբաղում, որի համար պատասխանատվություն են կրում ռուսական խաղաղապահները, անօրինական շահագործվում են ոսկու և պղինձ-մոլիբդենային հանքավայրերը։ Ադրբեջանի ակտիվիստները պահանջում են վերջ տալ դրան և պայմաններ ստեղծել այդ հանքավայրերի մոնիտորինգի համար, որին ռուսական խաղաղապահները համաձայնություն չեն տալիս։

Անցած կիրակի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մտահոգություն էր հայտնել Լաչինում տիրող հումանիտար իրավիճակի կապակցությամբ։

XS
SM
MD
LG