Մատչելիության հղումներ

Ռուսաստանում առաջարկում են փուլ առ փուլ բարձրացնել զորակոչային տարիքը


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջարկել է փուլ առ փուլ բարձրացնել զորակոչային տարիքը՝ ժամկետային ծառայության կանչել 21-ից 30 տարեկաններին, այլ ոչ թե 18-ից 27, ինչպես հիմա է։ Այս մասին Շոյգուն հայտարարել է Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում։

Շոյգուի խոսքով՝ անհրաժեշտ է նաև ռուսական զինված ուժերի թիվը հասցնել 1,5 միլիոնի, որպեսզի պայմանագրային զինծառայողների միջին թիվը կազմի 695 հազար։

Նիստին մասնակցող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շոյգուին առաջարկել է այդ գաղափարները քննարկել առանձին, հավելելով, որ առաջարկների հետ համաձայն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG