Մատչելիության հղումներ

Կեսգիշերին գնդակոծվել են հայկական դիրքերը Կուտականի ուղղությամբ. ՊՆ


Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Կուտականի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 8:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանական կողմն առայժմ չի արձագանքել այս հաղորդմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG