Մատչելիության հղումներ

Պենտագոնը հաշվի չի առնելու ռուսների տեսակետն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցում


Պենտագոնի խոսնակ բրիգադի, ԱՄՆ-ի օդուժի գեներալ Պատրիք Ռայդերը, արխիվ

Պենտագոնի խոսնակ, բրիգադի գեներալ Պատրիք Ռայդերն արձագանքել է Մոսկվայի հնչեցրած մեղադրանքին, թե Patriot տեսակի հրթիռային համակարգերն Ուկրաինային փոխանցելը սադրանք է և Ուկրաինայի կոնֆլիկտին ամերիկացիների ռազմական միջամտության ընդարձակում:

Կրեմլը նաև հայտարարել է, որ եթե այդ ՀՕՊ համակարգը հայտնվի Ուկրաինայում, այն անմիջապես կդառնա «ռուսական ուժերի համար լեգիտիմ թիրախ»:

«Մենք մտադիր չենք ռուսների մեկնաբանությունները հաշվի առնել Ուկրաինային օգնություն տրամադրելու գործում»,- ասել է բրիգադի գեներալը:

Ռայդերը նաև հայտնել է, որ Գերմանիայում տեղակայված ամերիկացի զինծառայողները ռազմական ճամբարներում հատուկ դասընթացներ կվարեն ուկրաինացի զինծառայողների համար:

Ամեն ամիս մոտ կես հազար ուկրաինացի զինծառայող պատրաստություն կանցնի այդ ուսումնառազմական կենտրոններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG