Մատչելիության հղումներ

Ադրբեջանի վարչապետը ժամանել է Թբիլիսի


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադով
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադով

Թբիլիսի է ժամանել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, այսօր նրան ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ադրբեջանի կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ հարևան երկրների վարչապետերը բանակցությունների ընթացքում գոհունակություն են հայտնել բոլոր ոլորտներում ռազմավարական գործընկերության զարգացման կապակցությամբ։

Հաղորդվում է նաև, որ հանդիպման ընթացքում Ասադովն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ փոխշահավետ համագործակցության հեռանկարները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG