Մատչելիության հղումներ

Վլադիմիր Զելենսկի. «Մենք երախտապարտ ենք մեր ՀՕՊ համակարգին»


«Գերան-2» անվամբ Ուկրաինայում կիրառվող «Shahed-136» իրանական վայր գցված ԱԹՍ-ի մնացորդները, Կիև, 14 դեկտեմբերի, 2022թ.
«Գերան-2» անվամբ Ուկրաինայում կիրառվող «Shahed-136» իրանական վայր գցված ԱԹՍ-ի մնացորդները, Կիև, 14 դեկտեմբերի, 2022թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ասել է, թե ՀՕՊ համակարգի ստորաբաժանումները ոչնչացրել են մայրաքաղաք Կիևը թիրախավորած «Շահեդ» տեսակի իրանական արտադրության բոլոր 13 ԱԹՍ-ները:

«Բոլորին առողջություն եմ մաղթում: Ահաբեկիչներն [ռուսական բանակը] այս առավոտյան «Շահեդ» տեսակի 13 դրոն են արձակել: Ըստ նախնական տեղեկությունների, բոլոր 13 ԱԹՍ-ները ոչնչացվել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ջանքերով: Ապրե՛ք, հպարտանում եմ ձեզնով: Սիրելի հայրենակիցներ, մենք երախտապարտ ենք մեր ՀՕՊ-ին, խնդրում եմ, մի անտեսեք հակաօդային տագնապի ազդանշանները»,- ասել է Զելենսկին:

Ավելի վաղ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ քաղաքի Շևչենկովսկի թաղամասում պայթյուններ են որոտացել և դրոնների գրոհին երկու վարչական շենք է ենթարկվել:

Այդ թաղամասում գտնվում են մի շարք համալսարաններ, պատկերասրահներ և ռեստորաններ: Բնակելի թաղամասերից մեկում հրդեհ է բռնկվել: Վաղ առավոտյան Կիևում երկու ժամ շարունակ օդային տագնապի շչակների ձայնն է լսվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG