Մատչելիության հղումներ

Զելենսկի. «Տնտեսությունը կարելի է վերականգնել, բայց չես կարող վերականգնել բնությունը և վերադարձնել սպանվածներին»


Վլադիմիր Զելենսկու ուղերձը Նոր Զելանդիայի խորհրդարանին, Վելինգտոն, 14 դեկտեմբերի, 2022թ.
Վլադիմիր Զելենսկու ուղերձը Նոր Զելանդիայի խորհրդարանին, Վելինգտոն, 14 դեկտեմբերի, 2022թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է իր երկրին Ռուսաստանի դեմ պատերազմում միանշանակ աջակցող Նոր Զելանդիային, կոչ անելով միջազգային ասպարեզում կարգավորել ռուսների հարձակումներից ավերված Ուկրաինայի շրջակա միջավայրի պահպանության առաքելությունը:

«Տնտեսությունը և ենթակառուցվածքը կարելի է վերականգնել, իհարկե, դա կարող է տարիներ տևել: Բայց դու չես կարող վերականգնել ավերված բնությունը, ճիշտ այնպես, ինչպես չես կարող վերադարձնել սպանվածներին»,- ասել է Զելենսկին, հատուկ ուղերձով դիմելով Նոր Զելանդիայի խորհրդարանին:

5 միլիոն բնակչությամբ խաղաղօվկյանոսյան փոքրիկ երկիր Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 1200 ռուսաստանցիների նկատմամբ և Ուկրաինային մոտ 40 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրել:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտնել է, որ իր երկիրը ևս 3 միլիոն նորզելանդական դոլարի մարդասիրական օգնություն կփոխանցի Ուկրաինային, դա հավասար է մոտ 2 միլիոն ամերիկյան դոլարի:

Այդ օգնության նպատակն է մեղմել ճգնաժամը, որն առաջացել է այն բանից հետո, երբ ռուսների հրթիռակոծություններից հետո Ուկրաինայի էնեգրգետիկայի ենթակառուցվածքի զգալի մասը շարքից դուրս է եկել և դրա արդյունքում խափանվել է հոսանքի ու ջրի մատակարարման համակարգերի աշխատանքը: Ջասինդա Արդերն ասել է, որ Ուկրաինայի պատերազմը մոռացված պատերազմ չէ:

«Այս առավոտյան մենք պատժամիջոցներ ենք սահմանել Ռուսաստանին անօդաչուներ տրամադրող Իրանի նկատմամբ»,- ասել է վարչապետը:

Նոր Զելանդիան այս պատերազմի կապակցությամբ մինչ այդ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG