Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահները «ամրանում են» փակված ճանապարհի հատվածում


Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակված վայրից, ցուցադրելով որ ռուս խաղաղապահները մոդուլային տնակներ ու վրաններ են տեղադրում, մոտեցրել են նաև էլեկտրաէներգիայի գեներատորներ։

Ադրբեջանական լրատվամիջոցը ենթադրում է, որ ռուս խաղաղապահները տեսնելով, որ բնապահպանների ակցիան շարունակվելու է, որոշել են տեղում իրենց ծառայության համար պայմաններ ապահովել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG