Մատչելիության հղումներ

Բիրոլ․ «Արդեն հաջորդ տարի Եվրոպան կարող է գազի սուր դեֆիցիտի բախվել»


«Արդեն հաջորդ տարի Եվրոպան կարող է գազի սուր դեֆիցիտի բախվել», - այսօր Բրյուսելում հայտարարել է Էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։

«Կարծես թե այս ձմեռ մենք լուրջ խնդիրների չենք բախվի։ Կարող են լինել տնտեսական և սոցիալական բարդություններ, սակայն էներգակիրների պակաս չի նկատվի։ Դրա պատճառը Եվրոպայում ձեռնարկված քայլերն էին։ Այս պահին գազի պահեստարաններում վառելիքի բավական մեծ ծավալներ են առկա», - նշել է Բիրոլը՝ հավելելով, սակայն, որ խնդիրները կարող են ծագել մյուս տարի։

«Մեծ է հավանականությունը, որ հաջորդ տարի մենք մեր էներգետիկ համակարգում ռուսական գազ ընդհանրապես չենք ունենա։ Մենք բոլորս էլ գիտենք, որ Ռուսաստանը, երբ գործը հասնում է որոշակի քաղաքական հարցերի, գազը որպես զենք է օգտագործում։ Այդ իսկ պատճառով մեզ թվում է, որ հաջորդ տարին կարող է շատ ավելի խնդրահարույց լինել», -հայտարարել է Էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG