Մատչելիության հղումներ

100-ավոր քաղաքացիներ մնացել են Լիսագոր-Շուշի, Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ


Ասդրբեջանցիները վրաններ են տեղադրել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին
Ասդրբեջանցիները վրաններ են տեղադրել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին

100-ավոր քաղաքացիներ մնացել են Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ճանապարհն այսօր առավոտյան ժամը 10։30-ի հատվածում փակել են քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ։

«Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական կոնվենցիաներով նախատեսված նորմերը, հերթական անգամ ոտնահարում է արցախահայության հիմնարար իրավունքներն ու ազատությունները», - հայտնում է տեղեկատվական շտաբը՝ շեշտելով ճանապարհը դեռ երկկողմանի փակ է։

XS
SM
MD
LG