Մատչելիության հղումներ

Պուտինն ու Ալիևը զրուցել են հեռախոսով


Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտին և Իլհամ Ալիև, արխիվ
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտին և Իլհամ Ալիև, արխիվ

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն այսօր հեռախոսային բանակցություններ են անցկացրել։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ տեղեկացնելով, որ դրանց ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը քննարկել են «Հարավային Կովկասում լոգիստիկ և տնտեսական կապերի վերականգնման հարցերը»։

Հաղորդագրության համաձայն՝ զրույցի քննարկման թեմաներից են եղել «2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին, ինչպես նաև այս տարվա հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման մի շարք գործնական ասպեկտներ»։

XS
SM
MD
LG