Մատչելիության հղումներ

Բաթումի դաշնագիր. Հայաստան-Թուրքիա առաջին պայմանագիրը


Հայաստանն ու Թուրքիան այս տարվա սկզբին ուղիղ բանակցություններ սկսեցին, որոնց նպատակը հարաբերությունների կարգավորումն ու որպես արդյունք ավելի քան 30 տարի փակ սահմանի բացումն է: Անկախացումից ի վեր Հայաստանի բոլոր ղեկավարների օրոք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման փորձեր արվել են, բոլորն էլ՝ ապարդյուն:

Հիմա համաձայնության հասնելու չորրորդ փորձն է: Արդյոք այն այլ արդյունք կունենա, թե կարժանանա նախորդների ճակատագրին, հայտնի չէ, մինչ այդ ուշագրավ է, որ նախորդ դարասկզբին Հայաստանն ու Թուրքիան Ցեղասպանությունից մի քանի տարի անց պատերազմների ու ճգնաժամերի պայմաններում են բանակցել և պայմանագրեր կնքել: Ավելին, Հայաստանի և Թուրքիայի միջև առաջին միջպետական պայմանագիրը նաև Հայաստանի Հանրապետության պատմության առաջին դիվանագիտական փաստաթուղթն է:

XS
SM
MD
LG