Մատչելիության հղումներ

Սի Ծինպինը Սաուդյան Արաբիայում հայտարարել է Պեկինի և արաբական աշխարհի հարաբերություններում «նոր դարաշրջանի» մասին

Եռօրյա այցով Սաուդյան Արաբիա է ժամանել Չինաստանի նախագահ Սի Ծինպինը և Էր-Ռիադում հայտարարել Պեկինի և արաբական աշխարհի հարաբերություններում «նոր դարաշրջանի» մասին։

Սի Ծինպինի այցը տեղի է ունենում մերձավոր դաշնակիցներ Սաուդյան Արաբիայի և Միացյալ Նահանգների միջև լարված հարաբերությունների ֆոնին։

Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում իր ռազմավարական գործընկեր Սաուդյան Արաբիային քննադատում է նավթի արդյունահանումը կրճատելու որոշման համար, ինչը հանգեցրել է համաշխարհային շուկայում գնաճի։

Հաղորդվում է, որ Չինաստանի առաջնորդը բանակցություններ է ունեցել Թագավորության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի փաստացի առաջնորդ Մուհամմեդ բին Սալմանի հետ։

«Սինհուա» չինական լրատվական գործակալության փոխանցմամբ, Չնաստանի առաջնորդը Սաուդյան Արաբիային անվանել է «Չինաստանի ռազմավարական գործընկեր Մերձավոր Արևելքում» և շեշտել , որ ակնկալում է թագավորության հետ միասին «առաջ շարժվել դեպի ազգային վերածննունդ»։

Կողմերը քննարկել են, մասնավորապես, նավթի առևտրի ծավալների ավելացմանը, ենթակառուցվածքային նախագծերում համագործակցանը վերաբերող հարցեր, ստորագրվել են մի շարք գործարար պայմանագրեր։

​
XS
SM
MD
LG