Մատչելիության հղումներ

Կալաձեն խոստանում է թույլ չտալ փչացնել Թբիլիսիի ամանորյա տոնը


Վրաստան - Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձե, արխիվ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Ամանորն առանձնահատուկ տոն է, այն «փչացնելու» փորձերն` անթույլատրելի։ Այսկերպ Կալաձեն մեկնաբանել է «Թբիլիսին՝ խաղաղության քաղաք» ամանորյա պաշտոնական կարգախոսի դեմ բողոքի ակցիաները։

Ընդդիմախոսները պնդում են, որ այդ կարգախոսը տեղին չէ, երբ երկրի տարածքի մի մասն օկուպացված է, բարեկամ Ուկրաինայում պատերազմ է, Վրաստանում փախստականների հոսք է։

Անցյալ շաբաթ քաղաքացիական ակտիվիստները մայրաքաղաքի գլխավոր հրապարակի տոնածառի շուրջ սգո ժապավեններ են կախել՝ ի հիշատակ Ուկրաինայի պատերազմի զոհերի:

«Մենք թույլ չենք տա մութ ու չար մտադրություն ունեցողներին փչացնել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները», - հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG