Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բիշքեկ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղըզստան։

Փաշինյանը Բիշքեկում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Երեկ Հայաստանի կառավարությունը հաղորդեց, որ այսօր Բիշքեկում նախատեսված է Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը։

Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի նախորդ հանդիպումը Երևանում էր: Պուտինը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նիստին:

XS
SM
MD
LG