Մատչելիության հղումներ

Բելառուսի տարածքում մեկնարկել են ռուս-բելառուսական համատեղ զորախաղեր


Ռուս-բելառուսական համատեղ զորախաղեր, արխիվ
Ռուս-բելառուսական համատեղ զորախաղեր, արխիվ

Ռուսական և բելառուսական ստորաբաժանումները մարտավարական զորավարժություններ են անցկացնում Բելառուսի տարածքում:

Վերլուծաբանները չեն բացառում, որ Մոսկվան Մինսկի վրա ճնշում է բանեցնում՝ համոզելով այս կամ այն ձևաչափով ներգրավվել Ուկրաինայի դեմ պատերազմում:

Մինսկը մի քանի անգամ հավաստիացրել, թե չի ներքաշվի պատերազմի մեջ, սակայն նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամայել է բանակի ստորաբաժանումները տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին, որտեղ արդեն տեղակայված են ռուսական ուժերը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ «Ռուսաստանի Արևմտյան զինտարածքի ստորաբաժանումները շարունակում են ակտիվ համատեղ զորավարժությունները Բելառուսի բանակի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG