Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Մախաչկալա քաղաքից 99 կմ հարավ-արևմուտք, զգացվել է նաև Հայաստանում


Այսօր, տեղական ժամանակով ժամը 10:42-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կողմից գրանցվել է 5․6 մագնիտուդով երկրաշարժ Ռուսաստանի Մախաչկալա քաղաքից 99 կմ հարավ-արևմուտք: Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ այն զգացվել է նաև Հայաստանի որոշ մարզերում:

Էպիկենտրոնային գոտում, ըստ հաղորդագրության, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Լոռու մարզերում` 3-4 բալլ և Գեղարքունիքի մարզում` 3 բալլ ուժգնությամբ։

РИА "Новости"-ի փոխանցմամբ՝ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG