Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն թափուր մնացած 4 մանդատները տրամադրեց նոր պատգամավորներին


«Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը խորհրդարանում, դեկտեմբեր, 2022թ.
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը խորհրդարանում, դեկտեմբեր, 2022թ.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում դադարեցրել է ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած ընդդիմադիր 4 պատգամավորների լիազորությունները և մանդատները տրամադրել է նոր պատգամավորներին:

Մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Ռիմա Ղազարյանը, Ռուբեն Մելքոնյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Մարիա Պետրոսյանը, Սայադ Շիրինյանը և Դավիթ Սահակյանցը։

Այդպիսով՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արամ Վարդևանյանի, Վահե Հակոբյանի, Հռիփսիմե Ստամբուլյանի, Ելենա Կիրակոսյանի լիազորությունները ԱԺ նախագահի կարգադրությամբ դադարել են, և նրանց մանդատները ԿԸՀ արձանագրությամբ համապատասխանաբար տրամադրվել են Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին և Իրինա Գասպարյանին։

XS
SM
MD
LG