Մատչելիության հղումներ

Ուզբեկստանը մերժեց Ռուսաստանի և Ղազախստանի հետ «գազային եռամիություն» ստեղծելու գաղափարը


Ուզբեկստանի էներգետիկայի նախարար Ժուրաբեկ Միրզամախմուդով, արխիվ
Ուզբեկստանի էներգետիկայի նախարար Ժուրաբեկ Միրզամախմուդով, արխիվ

Ուզբեկստանը պատրաստ է Ռուսաստանի հետ գազ ներկրելու առևտրային գործարքներ կնքել, սակայն ռուս-ղազախա-ուզբեկական «գազային եռամիություն» ստեղծելու Մոսկվայի առաջարկը չի ընդունի: Այդ մասին այսօր ասել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարար Ժուրաբեկ Միրզամախմուդովը:

«Տաշքենդը երբեք չի ընդունի քաղաքական պայմաններ գազի դիմաց», - ասել է նախարարը՝ նշելով, որ հիմա քննարկվում է հարևան Ղազախստանի տարածքով ռուսաստանյան գազ ստանալու տարբերակը:

«Դա տեխնիկական պայմանագիր է և չի նշանակում միություն», - ասել է Ժուրաբեկ Միրզամախմուդովը:

Ցուրտ ձմռան պայմաններում Ուզբեկստանում զգացվում է վառելիքի պակաս, և երկիրը ստիպված է դադարեցնել օրական 6 միլիոն խորանարդ մետր գազի փոխադրումը Չինաստան:

Իշխանությունները քննարկում են այլ երկրների հետ գազ, հոսանք, ածուխ և մազութ ներկրելու հնարավորությունները: Սահմանվել է հեղուկ գազի արտահանման արգելք:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է առաջարկել ռուս-ղազախա-ուզբեկական գազային եռամիություն ստեղծելու գաղափարը:

Վերլուծաբանների համոզմամբ` ոչ Աստանան և ոչ էլ Տաշքենդը հետաքրքրված չեն նման առաջարկով, ինչի պատճառներից մեկը միջազգային պատժամիջոցներից խուսափելն է:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ Ուզբեկստանը հրաժարվել է գազային եռամիության գաղափարից:

«Ոչ մի խոսք չկա քաղաքական զիջումների դիմաց եռամիություն կնքելու մասին», - ասել է Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG