Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում խաղաղության ապահովման համար անհրաժեշտ է հասնել հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման․ Պեկրես


Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովման համար անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման, հայտարարել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ։

Վալերի Պեկրեսը վերահաստատել է իր համերաշխությունն ու աջակցությունը Արցախին։

Անցած տարվա դեկտեմբերին Պեկրեսը ժամանեց Երևան, այցելեց նաև Ստեփանակերտ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցը չլուսաբանվեց Հայաստանում ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասի, այդ թվում՝ France TV-ի կողմից։ Բաքուն բողոքի նոտա հղեց Փարիզին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող Վալերի Պեկրեսի Ստեփանակերտ կատարած այցի պատճառով։

Բարձր գնահատելով Պեկրեսի սկզբունքային և հետևողական գործունեությունը՝ ուղղված մարդու իրավունքների ու ազատությունների, մարդասիրության ու ժողովրդավարության սկզբունքների, համամարդկային արժեքների պաշտպանությանը, Արցախի սատարմանը՝ Արայիկ Հարությունյանը երեկ շեշտել է, որ նա եկավ Արցախ ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում, երբ դեռ թարմ էին արյունալի պատերազմի վերքերը:

Հարությունյանն աշխատանքային այցով է Ֆրանսիայում։ Նա հանդիպել է Սենատի բոլոր խորհրդարանական խմբերի ղեկավարների և Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատասխանատուների, Փարիզի քաղաքապետի հետ:

XS
SM
MD
LG