Մատչելիության հղումներ

Պերուն նոր նախագահ ունի, նախկինը մեկ օրում բանտում է հայտնվել


Դրամատիկ իրադարձությունները Պերուի խորհրդարանում, Լիմա, 8-ը դեկտեմբերի, 2022թ.
Դրամատիկ իրադարձությունները Պերուի խորհրդարանում, Լիմա, 8-ը դեկտեմբերի, 2022թ.

Պերուն նոր նախագահ ունի, առաջին անգամ երկիրը կին կղեկավարի՝ 60-ամյա Դինա Բոուլարտեն։ Ժամեր առաջ պաշտոնը Պեդրո Կաստիլյոն էր զբաղեցնում, ով մեկ օրվա ընթացքում նախագահի աթոռից ճաղերի հետևում հայտնվեց։

Դրամատիկ այս իրադարձությունները սկսվել են, երբ Կաստիլյոն արտակարգ դրություն է հայտարարել երկրում՝ տեղեկացնելով, որ ցրելու է ընդդիմադիրների կողմից վերահսկվող Կոնգրեսը։ Օրենսդիր մարմինն այս հայտարարությունից հետո հրատապ նիստ է հրավիրել ու նախագահին անվստահություն հայտնել։ Շուրջ մեկուկես տարի երկիրը ղեկավարած Կաստիլյոյին այնուհետև ձերբակալել են ու մեղադրել ապստամբության մեջ։

Լիմայում այս ընթացքում հասցրել են նաև նախկինում փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Բոուլարտեի երդմնակալության արարողությունը կազմակերպել։ Ինչից հետո երկրի նոր ղեկավարը կոչ է արել քաղաքական զինադադար հաստատել՝ ճգնաժամը հաղթահարելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG