Մատչելիության հղումներ

ԱԻՆ. Երևանում այսօր պայթեցման աշխատանքներ են իրականացվելու


Արտակարգ իրավիճակների նախարարության շենքը Երևանում, արխիվ
Արտակարգ իրավիճակների նախարարության շենքը Երևանում, արխիվ

Այսօր ժամը 10-ից մինչև 16-ը Երևանի Նար-Դոսի 2 հասցեում գտնվող նախկին «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ին պատկանող շենքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ քաղաքացիներին խնդրելով չանհանգստանալ:

Գերատեսչությունը հայտնում է նաև, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, մասնավորապես՝ Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց, մառախուղ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG