Մատչելիության հղումներ

Time հանդեսը տարվա մարդ է ճանաչել Վլադիմիր Զելենսկուն


Ամերիկյան Time հանդեսը տարվա մարդ է ճանաչել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և Ուկրաինայի ոգին։

«Տարվա մարդը․ Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինայի ոգին»՝ ազդարարում է հանդեսի շապիկի ճակատի գրառումը։

«Նրանք ապացուցեցին, որ քաջությունը կարող է նույնքան վարակիչ լինել, որքան վախը, ժողովուրդներին ու պետություններին միավորելու ու բարձրացնելու ազատությունը պաշտպանելու համար, աշխարհին հիշեցրին ժողովրդավարության և խաղաղության փխրուն լինելու մասին», - գրել է Time-ը, նշելով, որ Վլադիմիր Զելենսկին թափ տվեց աշխարհն այնպես, ինչպես շատ տասնամյակներ ոչ ոք չի արել։

«Փետրվարի 24-ին, երբ սկսեցին թափվել ռուսական ռումբերը, Կիևում մնալու և Ուկրաինային սատարելու համար աշխարհը բարձրացնելու նրա որոշումը բախտորոշ նշանակություն ունեցավ»,- ընդգծում է Time-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG