Մատչելիության հղումներ

Իլյա 2-րդը ցավակցել է Բախմուտի մարտերում զոհված հինգ վրացիների հարազատներին


Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը ցավակցություն է հայտնել Ուկրաինայի Բախմուտ քաղաքի մարտերում դեկտեմբերի 3-ին զոհված հինգ վրացիների հարազատներին։

Ռուսական զորքերը վերջին շրջանում ուժեղացրել են գրոհները Բախմուտի վրա։ Քաղաքի ծայրամասերում կատաղի մարտեր են ընթանում։

Դեկտեմբերի 3-ին զոհվել են Ավթանդիլ Ռուրուան, Ռոմեո Կվարացխելիան, Ռոմեո Պիչխայան, Մերաբ Ալադաշվիլին և Բադրի Մարկելիան։

Վրաստանի պատրիարքն ասել է, որ նրանք իրենց կյանքը տվել են մերձավորին օգնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG