Մատչելիության հղումներ

Թբիլիսիից պնդում են՝ Ուկրաինան ձգտում է Վրաստանը դարձնել պատերազմի կողմ


Վրաստանի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն արձագանքելով պաշտոնական Կիևի մեղադրանքներին՝ պնդում է, որ Ուկրաինան ձգտում է Վրաստանը դարձնել պատերազմի կողմ։

Ավելի վաղ Թբիլիսիում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը դժգոհել է, թե չնայած չնայած զենք և զինամթերք մատակարարելու Ուկրաինայի բազմաթիվ խնդրանքներին, Վրաստանի կառավարությունից պատասխան չի ստացվել։

«Նրանք ցանկանում են, և Կասյանովը այդ մասին ուղիղ ասել է, որպեսզի Վրաստանը հանդես գա որպես ռազմական հակամարտության կամ պատերազմի կողմ», - հայտարարել է իշխող ուժի ներկայացուցիչը։

Մդինարաձեի կարծիքով, երբ Կիևը խոսում է Վրաստանի կողմից Ուկրաինային ռազմական տեխնիկա տրամադրելու մասին, «ակնհայտ է, որ նրանք օբյեկտիվորեն հատուկ ակնկալիքներ չունեն» այդ հարցում։

«Ուղերձը կայանում է նրանում, որ Վրաստանը պետք է գրանցվի որպես զինված հակամարտության կողմ», - հայտարարել է Վրաստանի խորհրդարանի մեծամասնության առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG