Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին, ով այս օրերին Բաքվում է՝ թուրք - ադրբեջանական համատեղ զորավարժություններին հետևելու նպատակով:

Լայնածավալ վարժանքները երեկ են մեկնարկել՝ «Եղբայրական բռունցք» կարգախոսով:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջան են ժամանել Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, ցամաքային զորքերի հրամանատար Մուսա Ավսևերը, ռազմաօդային ուժերի հրամանատար Աթիլլա Գյուլանը, ռազմածովային ուժերի հրամանատար Էրկումենտ Թաթլիօղլուն։ Վարժանքներն անցկացվում են Բաքվում, ինչպես նաև Իրանի հետ սահմանակից «Աստարայի, Ջաբրայիլի (Ջրական) և Իմիշլիի շրջաններում» և հաջորդում Բաքվի և Թեհրանի միջև վերջին ամիսներին սկսված լարվածությանը։

Մինչ այդ Թեհրանն էր լայնածավալ վարժանքներ անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին, ընդգծելով, որ թույլ չի տա տարածաշրջանում սահմանների փոփոխություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG