Մատչելիության հղումներ

Բայրամով․ «Ադրբեջանը Ղարաբաղի հայերին երաշխավորում է այն նույն իրավունքները, որոնցով օժտված են երկրի մյուս քաղաքացիները»


«Ադրբեջանը Ղարաբաղի հայերին երաշխավորում է այն նույն իրավունքները, որոնցով օժտված են երկրի մյուս քաղաքացիները», - այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Բաքուն Հայաստանին է ներկայացրել խաղաղ համաձայնագրի դրույթներին վերաբերող մեկնաբանությունների երրորդ փաթեթը։

«ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Ալմա-Աթայի հռչակագիրը առաջընթացի լավ հիմք են ստեղծում», - նշել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ չբացառելով, որ խաղաղ համաձայնագրի կնքմանը նվիրված հայ-ադրբեջանական բանակցությունների երրորդ փուլը կարող է կայանալ մինչև տարեվերջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG