Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը համալրվում են նորագույն ռմբակոծիչներով


Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը համալրվում են B-21 "Raider" ստրատեգիական նորագույն ռմբակոծիչներով, որը ընդունակ է նաև ատոմային ռումբ կրել։ Ռմբակոծիչը կարող է հասնել աշխարհի յուրաքանչյուր անկյուն ոչ միայն թռիչքի հեռահարության, այլ նաև օդում վերալիցքավորվելու շնորհիվ։

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն ասել է, որ B-21-ը թիվ մեկ ռազմավարական ռմբակոծիչն է ավելի քան երեք տասնամյակների համար, նշելով, որ հակաօդային պաշտպանության նույնիսկ ամենակատարելագործված համակարգերը չեն կարող օդում հայտնաբերել նրան։

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը պլանավորում են 100 նոր ռմբակոծիչներ պատվիրել, որոնք կփոխարինեն B-1 և B-2 մոդելներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG