Մատչելիության հղումներ

Հերթական սենսացիան Քաթարում՝ պարտվեց նաև Բրազիլիայի թիմը


Կամերունի ավագ Վինսենթ Աբուբաքարը գոլից հետո հանել է շապիկը և հեռացվել , Լուսայիլ, 2-ը դեկտեմբերի, 2022թ.
Կամերունի ավագ Վինսենթ Աբուբաքարը գոլից հետո հանել է շապիկը և հեռացվել , Լուսայիլ, 2-ը դեկտեմբերի, 2022թ.

Շաբաթ օրն արդեն սկսվում են1/8 եզրափակիչի խաղերը։

Քաթարում ֆուտբոլի առաջնության խմբային փուլն ավարտվեց: Հետայսու պայքարը կշարունակեն միայն հաղթողները:

Դեկտեմբերի 2-ին H խմբում Հարավային Կորեան հաղթեց Պորտուգալիային՝ 2-1: Առաջին գոլը 5-րդ րոպեին խփեց պորտուգալացի Ռիկարդո Օրտան: Պորտուգալացիներն արդեն անցել էին 1/8 եզրափակիչ և հիմնական կազմից շատերին չէին հայտավորել:

Կիմ Յոն Հվոնը 27-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: 90+1-րդ րոպեին էլ Հվան Հի Չհանը հաղթական գոլը խփեց:

H խմբում տեղի ունեցավ Գանայի և Ուրուգվայի ընտրանիների հանդիպումը: Հարավամերիկացիները հաղթեցին՝ 2-0: Գոլերը 26-րդ և 32-րդ րոպեներին խփեց Գիորգիան դե Արասկետան: Բայց հավաքականը չանցավ1/8, քանի որ էլի էին գոլեր պետք:

Ուրուգվայցիները պնդում են, որ անարդարացի են պարտվել, քանի որ մրցավարը կարող էր առնվազն երկու 11-մետրանոց նշանակել: Պորտուգալիայի պարտությունը փակեց ուրուգվայցիների առաջ 1/8-ի դուռը և հաջորդ փուլ անցավ Հարավային Կորեան: Լուիս Սուարեսը խաղից հետո արցունքները չէր կարողանում զսպել:

G խմբում կայացան վերջին երկու հանդիպումները: Սերբիան 2-3 հաշվով պարտվեց Շվեյցարիային: Հաշիվը 20-րդ րոպեին բացեց Ջերդան Շաքիրին: Սերբ Ալեքսանդր Միտրովիչը 26-րդ րոպեին այն դարձրեց 1-1: Դուշան Վլահովիչը 35-րդ րոպեին սերբերի երկրորդ գոլը խփեց:

Շվեյցարացի երկրպագուների շրջանում խուճապ սկսվեց, բայց առաջին խաղակեսի նախավերջին րոպեին շվեյցարացի Բրիլ Էմբոլոն հավասարեցրեց հաշիվն, իսկ ընդմիջումից երեք րոպե անց՝ 48-րդ րոպեին Ռեմո Ֆրոյլերը հաղթանակ պարգևեց Շվեյցարիային՝ 3-2:

Զուգահեռ ընթանում էր Կամերունի և Բրազիլիայի հավաքականների հանդիպումը: Բրազիլացիներն արդեն ապահովել էին 1/8-ի ուղեգիրը:

Կամերունը հաղթեց 1-0 հաշվով, գոլը 90+2 րոպեին խփեց թիմի ավագ Վինսենթ Աբուբաքարը: Նա ուրախությունից հանեց շապիկը և 90+3 րոպեին ստացավ երկրորդ դեղին քարտը, որին ըստ կանոնների անմիջապես հաջորդեց կարմիրը:

Աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի պարտությունը Քաթարի առաջնության հերթական սենսացիան է:

Դեկտեմբերի 3-ից սկսվում է1/8 եզրափակիչի փուլը: Այդ օրը տեղի կունենան Նիդերլանդներ-ԱՄՆ և Արգենտինա-Ավստրալիա հանդիպումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG