Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ավելի քան մեկ միլիարդի պայմանագիր է կնքել՝ Ուկրաինայի համար NASAMS համակարգեր գնելու նպատակով


Արխիվ
Արխիվ

Միացյալ Նահանգները 1 միլիարդ 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Raytheon ընկերության հետ՝ Ուկրաինայի համար NASAMS (National Advanced Surface-to-Air Missile Systems) ՀՕՊ համակարգեր գնելու նպատակով, հայտնում է Պենտագոնի մամլո ծառայությունը։

ԱՄՆ իշխանությունները մտադիր են Ուկրաինային ընդհանուր առմամբ ութ NASAMS համակարգ ուղարկել։ NASAMS-ը կարճ և միջին հեռահարության շարժական զենիթահրթիռային համակարգ է՝ իր դասի մեջ ամենաժամանակակիցը, որը նախատեսված է ցածր և միջին բարձրությունների վրա օդային թիրախների դեմ պայքարելու համար։ Այն ունակ է ոչնչացնել անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ և թևավոր հրթիռներ, ուղղաթիռներ, ինքնաթիռներ և այլ օդային թիրախներ։

XS
SM
MD
LG