Մատչելիության հղումներ

Ղրղզստանի նախկին նախագահին հեռացրել են դատական նիստից՝ ոչ պատշաճ պահվածքի պատճառով


Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը այսօր հեռացվել է դատարանի դահլիճից իր դատավարությունը «կրկես» անվանելուց և ոտքերով ապակյա վանդակին հարվածելուց հետո, որում նստած էր:

Քաղաքական գործչի դեմ հարուցված պաշտոնեական դիրքի չարաշահման գործը քննող դատավորը կարգադրողներին հրահանգել է նիստերի դահլիճից հեռացնել Աթամբաևին։

Նախկին նախագահը 11 տարվա ազատազրկման է դատապարտվել 2020 թվականի հունիսին կոռուպցիոն մեղադրանքով։ Աթամբաևի դեմ հարուցված են մի շարք քրեական գործեր, այդ թվում՝ իր նստավայրի գրոհի ժամանակ ոստիկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Մեկ ոստիկան այդ օրը սպանվել էր, վիրավորվել էր ավելի քան 170 մարդ, որոնց մեծ մասը՝ ոստիկանության աշխատակիցներ:

XS
SM
MD
LG