Մատչելիության հղումներ

Ջրաբերի տարածքում ընկել է Երևանից Աստրախան թռչող BeechCraft 95 տիպի ինքնաթիռը, կա երկու զոհ


Լուսանկարը՝ ԱԻՆ-ի
Լուսանկարը՝ ԱԻՆ-ի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ այսօր ժամը 14։20-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։

Ըստ նախարարության՝ դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են 2 այրված դի։ Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։

Ավելի ուշ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հստակեցրեց՝ ինքնաթիռը BeechCraft 95 տիպի էր, թռչում էր Երևանից Աստրախան, օդանավի հետ կապն ընդհատվել է տեղական ժամանակով 13:11-ին, 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում՝ կործանված:

Զոհվածները, ըստ կոմիտեի, երկու օդաչուներն են։

Դեպքի առնչությամբ կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG