Մատչելիության հղումներ

Ռիքերը և Ղարիբաշվիլին քննարկել են Հայաստան-Ադրբեջան երկխոսությունում Վրաստանի միջնորդական դերը


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հանդիպումը աշխատանքային ընթրիքի ձևաչափով, Թբիլիսի, 30-ը նոյեմբերի, 2022թ.
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հանդիպումը աշխատանքային ընթրիքի ձևաչափով, Թբիլիսի, 30-ը նոյեմբերի, 2022թ.

Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և Հայաստան-Ադրբեջան երկխոսությունում Վրաստանի միջնորդական դերին են անդրադարձել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ։

Վրաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին նշել է, որ բանակցությունները միակ և կարևոր միջոցն են ցանկացած հակամարտության կարգավորման և առաջընթաց ապահովելու համար։

Հանդիպման մասնակիցները շեշտել են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության կարևորությունը և դրական դինամիկան, համագործակցության հետագա խորացման և ամրապնդման լիակատար հանձնառություն են հայտնել։

Ռիքերը Թբիլիսի է մեկնել Բաքվից, որտեղ հանդիպել է Ադրբեջանի ղեկավարության հետ, և ժամանելու է նաև Երևան։

XS
SM
MD
LG