Մատչելիության հղումներ

Վախճանվել է Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինը


Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինը, արխիվ, Պեկին
Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինը, արխիվ, Պեկին

Շանհայում 96 տարեկանում վախճանվել է Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինը, հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

2019 թվականից ի վեր նա չի մասնակցել հանրային միջոցառումներին: Ըստ հաղորդագրությունների՝ վերջին տարիներին նրա մոտ ախտորոշվել են արյան քաղցկեղ և մի շարք այլ հիվանդություններ:

2019-ի հոկտեմբերի 1-ին նա մասնակցել է Չինաստանի հանրապետության հիմնադրման 70-ամյակի միջոցառումներին և Տյանանմենի հրապարակում կանգնել է ներկայիս նախագահ Սի Ծինպինի կողքը: Դրանից հետո նրան հանրային հավաքներում չեն տեսել:

Ցզյան Ցզեմինը Չինաստանի նախագահի պաշտոնը ստանձնել է 1993-ին և զբաղեցրել է մինչև 2003 թվականը:

Նրան փոխարինել է Հու Ցզինտաոն, ով ևս 10-ը տարի է իշխել: 2013-ից իշխանության է եկել ներկայիս նախագահ Սի Ծինպինը, որի օրոք նախագահությունը մեկ տասնամյակով սահմանափակելու արգելքը չեղարկվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG